Ռաֆայելլո

Թխվածքներ · Գրիգորյան Մելսիդա · 2010-08-21
Ռաֆայելլո

Բաղադրությունը

ԽՄՈՐԱՅԻՆ ՄԱՍՍԱ
4 հատ ձու
200գր. շաքարավազ
150գր. կարագ
200գր. թթվասեր+1թ/գ սոդա
4 բաժ. ալյուր
ԲԵԶԵ
5 ձվի սպիտակուց
300գր. շաքարավազ
ԿՐԵՄ
1 հատ խտացրած կաթ
200գր. կարագ+վանիլ
200գր.մանրացրած ընկյուզ

Պատրաստման եղանակը

ԽՄՈՐԱՅԻՆ ՄԱՍՍԱ
4ձուն հարել 200գր. շաքարավազի հետ մինչև փրփրի, ավելացնել թուլացրած կարագը, այնուհետև թթվասերը, որի մեջ լցրած եր սոդան, վերջում ավելացնում են ալյուրը որպեսզի ստացվի պինդ խմոր բաժանել 2 գնդի եփել առանձին-առանձին:
ԲԵԶԵ
5ձվի սպիտակուցը հարել մինչև փրփրի, կամաց-կամաց ավելացնել շաքարավազը մինչև ստացվի սպիտակ թանձր փրփուր: Բաժանել 2 մասի և եփել ջեռոցում:
Վերջնական տեսքի բերել-դնել եփած խմորի մի շերտը վրան քսել կրեմի մասսան, դնել եփած բեզեի մի շերտը, վրան քսել կրեմ, հետո դնել երկրորդ շերտը նորից քսել կրեմի մասսան և դնել եփած բեզեի երկրորդ շերդը քսել կրեմ նորից և ամբողջ թխվածքը պատել մանրացրած կոկոսի մանրուքներով: