Ծովախեցգետին և կարմիր խավիար

Աղցաններ · iLoveCooking · 2010-08-21
Ծովախեցգետին և կարմիր խավիար

Բաղադրությունը

մանր ծովախեցգետիններ- 500գր
անանաս պահածոյացված- 3 - 4ճաշի գդալ
բուլղարական պղպեղ- 1հատ
կարմիր ձկան խավիար /икра/- 50գր
սալաթի տերևներ- 8հատ
մայոնեզ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

1. Բուլղարական պղպեղը մաքրել, լվանալ, խորանարդիկներով կտրտել
2. Ավելացնել անանասը, մաքրած ծովախեցգետինները, պղպեղը, համեմել ըստ ճաշակի մայոնեզով և խառնել
3. Ափսեներին դնել սալաթի թերթերը, ապա պատրաստի աղցանը: Ամեն բաժնի համար աղցանի վրա լցնել մի թգ կարմիր խավիար:
Զարդարել ծովախեցգետիններով