Տժվժիկ: Տեղադրող` Լիաննա | Ավելացման ամսաթիվ` 26 Apr 2010 Բաղադրությունը:

60 գր. սիրտ,
70 գր. լյարդ,
60 գր. թոք,
20 գր. կերակրափող,
25 գր. յուղ,
40 գր. սոխ,
15 գր. տոմատ,
աղ, պղպեղ, մաղադանոս:

Պատրաստման եղանակները:

Լյարդը վրայից մաքրել մաղձից ու թաղանթից: Թոքը լվանալ: Երիկամները մեջտեղից կտրել և թաղանթը հեռացնել: Կերակրափողը շուռ տալ և լավ լվանալ: Պատրաստի մթերքն ու դմակի յուղը լվանալ, կտրել միահավասար կտորներով, դնել թավայի մեջ և տապակել: Հետո ավելացնել կտրատած գլուխ սոխ, տոմատ, աղ, պղպեղ: Ծածկել թավան կափարիչով և եփել, մինչև պատրաստ լինի: Այս ոտեստը կարելի է պատրաստել նաև առանց տոմատի: Մատուցել` վրան մաղադանոս շաղ տված:

Անվճար ռեցեպտը տրամադրել է Ռեցեպտներ | Բաղադրատոմսեր կայքը © 2017
http://www.recipes.am/: