Արցախի գաթա: Տեղադրող` Լիաննա | Ավելացման ամսաթիվ` 26 Apr 2010 Բաղադրությունը:

Թթխմորի համար վերցնել
250 գր. ալյուր,
5 գր. խմորիչ,
200 գր. ջուր,
Խմորի համար վերցնել
750 գր. ալյուր,
200 գր. հալեցրած կարագ,
5 ձու,
200 գր. շաքար,
7 գր. աղ,
1 տուփ վանիլ,
Միջուկի համար վերցնել
800 գր. ալյուր,
350 գր. յուղ,
300 գր. շաքարի փոշի,
Վրան քսելու համար
1 ձվի դեղնուց:

Պատրաստման եղանակները:

Պատրաստել թթխմոր: Առանձին ամանի մեջ դնել փափկեցրած կարագ և 5-7 րոպե տրորել, այնուհետև ավելացնել շաքար, ձու, վանիլ, աղ և շարունակել տրորել մինչև միատարր զանգված դառնա: Այս զանգվածը լցնել խմորի մեջ և 3-4 րոպե խառնել: Դրանից հետո, անընդհատ խառնելով, հավասար բաժիններով լցնել ալյուրը, խմոր հունցել և 35-40 րոպե դնել տաք տեղ: Միջուկը պատրաստելու համար կարագը տրորել, ավելացնել ալյուր, լավ խառնել, լցնել շաքարի փոշի և լավ տրորել մինչև միատարր, փխրուն զանգված դառնա: Խմորը դնել ալյուր ցանած սեղանին, թեթևակի հունցել և բաժանել մասերի` 250 գ.: Խմորի բաժինները գրտնակով կլոր բացել` 5-6 սմ: Բացված խմորի վրա կարագ քսել և միջուկը դնել (200 գ.): Խմորի եզրերը միացնել իրար և կլոր ձև տալ, այնուհետև շուռ տալ մյուս կողմի վրա, մի քիչ տափակեցնել` 1.5-2 մմ-ով: Պատրաստի շերտերը դնել (միացրած կողմը դեպի ներքև) յուղ քսած տապակի վրա: Նախքան թխելը գաթաների երեսին ձվի ձեղնուց քսել, տարբեր նախշեր անել վրան և պատառաքաղով մի քանի տեղ ծակել: Թխել լավ տաքացրած ջեռոցում` 30-35 րոպե:

Անվճար ռեցեպտը տրամադրել է Ռեցեպտներ | Բաղադրատոմսեր կայքը © 2017
http://www.recipes.am/: