Ծիրանի թխուկ: Տեղադրող` iLoveCooking | Ավելացման ամսաթիվ` 22 Aug 2010 Բաղադրությունը:

4բաժնի համար
130գ երկար բրինձ,
1կիտրոնի քերած կեղև,
50գ շաքարավազ,
500մլ կաթ,
2ձու,
4ճաշի գդալ շաքարի օշարակ,
400գ պահածոյացված ծիրան,
Յուղ թավայի համար,
1թեյի գդալ դարչին,
2թեյի գդալ շաքարավազ,
1թեյի գդալ շաքարի փոշի

Պատրաստման եղանակները:

1.Բրինձը կաթով եփել,ցանել 50գ շաքարավազն ու կիտրոնի քերած կեղեվը:
2.Ձվի դեղնուցները հարել և խառնել 2-3ճաշի գդալ տաք բրնձին:Ավելացնել օշարակը:Լցնել կաթսայի մնացած բրնձի վրա,խառնել և վերցնել կրակից:Հարել սպիտակուցները և զգույշ խառնել կաթսայի պարունակությանը:
3.Լցնել ծիրանները քամիչի մեջ,որ հյութը քամվի:Ծիրանները խառնել բրնձին,լցնել յուղ քսած թավայի մեջ,ցանել դարչին և շաքարավազ:Թխել40րոպե 175աստ.Հանել,ցանել շաքարի փոշի և թխուկը տաք վիճակում մատուցել:
Պատրաստման ժամկետը 20րոպե,թխելը 40րոպե,մեկ բաժնում 410կկալ:

Անվճար ռեցեպտը տրամադրել է Ռեցեպտներ | Բաղադրատոմսեր կայքը © 2017
http://www.recipes.am/: