Աղցան Ամերիկուհի

Աղցաններ · iLoveCooking · 2010-08-22
Աղցան Ամերիկուհի

Բաղադրությունը

Հնդկահավի ֆիլե 250 - 300գ
խնձոր - 1
բողկ - 100գ
կարտոֆիլ - 3հատ
ձու - 3 հատ
խաղող - 100г
քունջութի սերմեր - 1,5ճգ
սալաթի տերևներ - 4
մաղադանոս
մայոնեզ - 150գ
աղ

Պատրաստման եղանակը

1. Կարտոֆիլը լվանալ, կլեպով խաշել: Խաշել նաև հավկիթները: Լվանալ, չորացնել խաղողի հատիկները, կիսել, հանել կորիզները:
2. Հնդկահավի ֆիլեն լվանալ, եփել աղաջրում:
3. Քունջութը բովել տաքացրած թավայում
4.Կարտոֆիլն ու հավկիթները մաքրել, կտրտել խորանարդիկներով, նաև հնդկահավի ֆիլեն:
5. Հազարի տերևները բարակ շերտերով կտրատել, խորանարդիկներով կտրատել բողկն ու խնձորը
6. Այս ամենը խառնել իրար, ավելացնել մաղադանոս, աղ, խառնել:
Մատուցելիս համեմել մայոնեզով, պղպեղով և քոնջութի բոված սերմերով: