8-10 հատ թարմ վարունգ,
2 բաժակ թթվասեր,
1 բաժակ պահածոյացված ոլոռ,
հազարաթեթիկի տերևներ,
քացախ, սև պղպեղ ըստ ճաշակի,
մանր կտրատված սամիթ:
Վարունգները լավ լվանալ, ապա մաքրել կամ բարակ շերտերով, կամ խորանարդաձև կտրատել, տեղադրել աղցանի համար նախատեսված ափսեի մեջ և թեթևակի համեմել աղով, թողնել 1 ժամ: Գոյացած վարունգի հյութը քամել, վարունգն համեմել 1 թգ. քացախով, այնուհետև ավելացնել պահածոյացված ոլոռը, կտրատած սամիթը, հազարաթերեիկի տերևները: Վերջում ավելացնել թթվասերը: Ստացված աղցանը 2 պատառաքաղների օգնությամբ խառնել, ավելացնել և մատուցել: