Շերտավոր փախլավա: Տեղադրող` Լուիզա | Ավելացման ամսաթիվ` 26 Apr 2010 Բաղադրությունը:

Խմորի համար վերցնել
750 գր. ալյուր,
50 գր. խմորիչ,
200 գր. ջուր,
Միջուկի համար վերցնել
300 գր. ընկույզի միջուկ,
300 գր. շաքարավազ,
3 գր. հիլ,
Շերտերի վրա քսելու համար
175 գր. յուղ,
Վրան լցնելու և քսելու համար
150 գր. մեղր,
100 գր. յուղ,
2 ձվի դեղնուց:

Պատրաստման եղանակները:

Գոլ ջրի մեջ լուծել խմորիչը, անընդհատ խառնելով լցնել ալյուր և խմոր հունցել: Խմորը պետք է հունցել 15-20 րոպե: Այնուհետև 30-40 րոպե դնել տաք տեղ` վրան սրբիչով ծածկած: Միջուկը պատրաստել ինչպես ՙԽմորահունց փախլավա՚-ում: Խմորը բաժանել 14 մասերի, գրտնակել և վրան հալեցրած յուղ քսել: Յուղ քսած տապակի մեջ դնել խմորի երեք շերտ, երրորդի վրա դնել միջուկի 1/5-ը: Մնացած շերտերը չորս շարքով դնել` վրան միջուկ դրած երկուական շերտով, վրան ձու քսել, շեղակի կտրել և 30-35 րոպե դնել տաք ջեռոցի մեջ: Դնելուց 10-12 րոպե հետո վրան հալեցրած յուղ քսել: Պատրաստի փախլավայի կտրված գծերի վրա մեղր լցնել:

Անվճար ռեցեպտը տրամադրել է Ռեցեպտներ | Բաղադրատոմսեր կայքը © 2017
http://www.recipes.am/: