Աղցան Սիրելի

Աղցաններ · Լիաննա · 2010-04-26
Աղցան Սիրելի

Բաղադրությունը

1 կգ. տավարի թոկ,
3 ձու,
200 գր. գազար,
150 գր. սոխ,
աղ,
ձեթ,
մայոնեզ:

Պատրաստման եղանակը

Թոքը լավ խաշել, այնուհետև մսաղացով աղալ: Սոխը մանր կտրատել և ձեթով տապակել: Գազարը և ձուն մանր քերիչով անցկացնել: Այս ամենը խառնել իրար և ավելացնել մայոնեզ: Կարող եք զարդարել նռան հատիկներով: