Ապուր կաբաչկայով և ծաղկակաղամբով: Տեղադրող` Սոնա | Ավելացման ամսաթիվ` 26 Apr 2010 Բաղադրությունը:

1 կգ. կաբաչկա,
1 կգ. ծաղկակաղամբ,
200 գր. գազար,
200 գր. սոխ,
ձու,
պանիր,
ձեթ,
աղ, պղպեղ:

Պատրաստման եղանակները:

Սոխը մանր կտրատել, գազարը քերիչով անցկացնել, կաբաչկան կեղևազրկել և խորանարդիկներով կտրատել, իսկ ծաղկակաղամբը առանձնացնել իրարից, որ ստացվի մանր կտորներ: Սոխը տապակել, ավելացնել գազարը մի քիչ տապակել, այնուհետև կաբաչկան, ծաղկակաղամբը: Այս ամենը համեմել աղով, պղպեղով և խառնել: Լցնել տաք ջուր այնքան, որ ծածկի բանջարեղենները, եփել 20 րոպե:
Այնուհետև բանջարեղենները լցնել բլենդեռի մեջ, ավելացնել մի քիչ արգանակ և լավ հարել: Պատրաստ լինելուն պես, լցնել ափսեի մեջ, վրան ավելացնել քերիչով անցկացված պանիրը և ձուն: Զարդարել կանաչիով:

Անվճար ռեցեպտը տրամադրել է Ռեցեպտներ | Բաղադրատոմսեր կայքը © 2017
http://www.recipes.am/: