Ցացիկի /հունական խոհանոց/

Սոուսներ · iLoveCooking · 2010-08-24
Ցացիկի /հունական խոհանոց/

Բաղադրությունը

1 վարունգ
3 պճեղ սխտոր
յոգուրտ - 250գ
ձիթապտղի յուղ - 2 ճգ
1ճգ գինու քացած
աղ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Վարունգը կեղևից մաքրել, մանր քերիչով անցկացնել, հյութից քամել, լցնել փոքրիկ սալաթամանի մեջ և աղ անել:
Մաքրել սխտորն ու մանր կտրտել, ավելացնել վարունգին
Ավելացնել յոգուրտն ու ձիթապտղի յուղն ու խառնել
Պատրաստի սոուսը զարդարել կանաչեղենով, դնել սառնարան:
Մատուցել մսի հետ: