100 գ կարագ
500 մլ կաթ
1 ճգ ալյուր
աղ սպիտակ պղպեղ ըստ ճաշակի
մուսկատ ընկույզ / մշկընկույզ/ ըստ ճաշակի
100 մլ բուլյոն
Թավայի մեջ հալեցնել կարագը, ավելացնել ալյուրը, թիակով արագ խառնել մինչև ստացվի միատարր մասսա, սակայն չպետք է թողնել որ ալյուրը գույնը փոխի:
Ավելացնել բուլյոնը, խառնել:
Բարակ շիթով ավելացնել կաթը, խառնել, եփել մինչև պնդանա:
Համեմել աղով, պղպեղով, մշկընկույզով: