Շոկոլադե թխվածք

Թխվածքներ · Լուիզա · 2010-04-26
Շոկոլադե թխվածք

Բաղադրությունը

150 գր. շոկոլադ,
150 գր. կարագ կամ մարգարին,
150 գր. շաքարավազ,
2 ձու,
250-300 գր. ալյուր,
2 թ.գ. սոդա,
2 թ.գ. վանիլի փոշի,
շաքարի փոշի:

Պատրաստման եղանակը

Շոկոլադը առանձնացնել և դնել կաթսայի մեջ, այդ կաթսան էլ դնել տաք ջրով լի մեկ այլ կաթսայի մեջ, որպեսզի հալչի: Կարագը հարել շաքարավազի և վանիլի փոշու հետ: Ավելացնել ձուն և լավ հարել: Այնուհետև հալեցված շոկոլադը լցնել և շարունակել հարելը: Խառնուրդի վրա ավելացնել ալյուրը և սոդան, որ ստացվի ոչ շատ խիտ խմոր:
Կաթսայի վրա դնել կալկա և պատրաստված խառնուրդը լցնել վրան, հարթեցնել, եփել ջեռոցում 25 րոպե, 180 աստիճան ջերմաստիճանում: