Մրգային աղցան

Աղցաններ · Աննա Ղարագյոզյան · 2010-08-25
Մրգային աղցան

Բաղադրությունը

1 անանաս
1-2 բանան
1 նարինջ
1-2 կիվի
1 խնձոր
մանրացրած ընկույզ(առախիս, պնդուկ, հունական ընկույզ ըստ ճաշակի)
շաքարի փոշի կամ յոգուրտ

Պատրաստման եղանակը

Անանասը երկայնքով կիսել, առանձնացնել միջուկից: Միջուկը և խնձորը խորանարդաձև կտրտել: Նարինջը, բանանը և կիվին կեղևազրկել. բանանն ու կիվին կտրտել կիսալուսնաձև, իսկ նարինջը` մանր կտորներով: Ավելացնել ընկույզ, շաքարի փոշի կամ յոգուրտ: Զգուշորեն խառնել և լցնել կիսած անանասի մեջ: