Երևանյան գաթա: Տեղադրող` Լիաննա | Ավելացման ամսաթիվ` 27 Apr 2010 Բաղադրությունը:

Խմորի համար`
1200 գր. ալյուր,
200 գր. հալած յուղ,
15 գր. խմորիչ,
5 գ. աղ,
400 գր. ջուր:,
Միջուկի համար`
800 գր. ալյուր,
400 գր. շաքարի փոշի,
400 գր. հալած յուղ,
Շերտերի համար`
200 գ. հալած յուղ,
Վրան քսելու համար`
4 ձվի դաղնուց:

Պատրաստման եղանակները:

Պատրաստել խմոր (առանց խմորիչի), ծածկել սրբիչով և 30-35 րոպե դնել տաք տեղ: Միջուկը պատրաստել ինչպես տրված է ՙՎանաձորի գաթա՚-ում: Պատրաստի խմորը դնել ալյուր ցանած սեղանին, բաժանել մասերի (500 կամ 1000 գ.), գնդի ձև տալ, յուրաքանչյուր մաս առանձին գրտնակել 1.5-2 մմ հաստությամբ, վրան յուղ քսել, հետո շերտը դնել ջրի մեջ և նորից գրտնակել, վրան յուղ քսել: Այս գործողությունը կրկնել 4-5 անգամ: Շերտավոր խմորիչով պատրաստված խմորը փաթաթել ռուլետի նման և կտրել 200 գ. կտորներով: Խմորի կտորները կլոր գրտնակել: Կենտրոնում դնել միջուկը (170 գ.), եզրերը միացնել և կլոր ձև տալ: Հաստությունը պետք է լինի 1.5-2 մմ: Գաթան, միացման մասը դեպի ներքև, դնել յուղ քսած տապակի կամ ժարովնու մեջ, վրան ձվի դեղնուց քսել և պատառաքաղով մի քանի տեղ ծակել: Թխել լավ տաքացված ջեռոցի մեջ` 30-35 րոպե:

Անվճար ռեցեպտը տրամադրել է Ռեցեպտներ | Բաղադրատոմսեր կայքը © 2017
http://www.recipes.am/: