Աշնանային Աղցան

Աղցաններ · Աննա Ղարագյոզյան · 2010-08-25
Աշնանային Աղցան

Բաղադրությունը

2-3 գազար
1/2 բազուկ
1/2 նեխուր (քարավուզ)
4-5 լոլիկ
կիտրոնի հյութ կամ քացախ՝ ըստ ճաշակի
8 ճաշի գդալ մայոնեզ

Պատրաստման եղանակը

Գազարը, բազուկը և նեխուրը լվանալ, մաքրել և անցկացնել քերիչով: Լոլիկը խորանարդաձևկտրատել և լցնել քերած բանջարեղենի վրա: Զանգվածը համեմել աղով, կիտրոնի հյութով կամ քացախով և մայոնեզով: Ցանկության դեպքում` մատուցելուց առաջ, կարելի է պանիր քերել: