250 գր ծաղկակաղամբ
250 գր կանաչ լոբի
2 լոլիկ
2 պճեղ սխտոր
50 գր պանիր
կանաչի
2 ճաշի գդալ մայոնեզ
1 թեյի գդալ կարրի
աղ, սև բիբար
բուսական յուղ
Ծաղկակաղամբն ու լոբին 5 րոպե եփել աղով համեմված եռացող ջրում, ապա տեղափոխել բուսական յուղով տաք թավայի մեջ, ավելացնել աղ, բիբար, կարրի ու անընդհատ խառնելով տապակել ուժեղ կրակի վրա 5-7 րոպե:
Տապակած բանջարեղենը լցնել համապատասխան ափսեի մեջ, վրան ցանցաձև մայոնեզ լցնել, շարել մեծ կտորներով կտրատած լոլիկը, վրան ցանել շատ մանր կտրատած սխտորը, ապա` քերած պանիրը:
Աղցանը մի քանի րոպեով դնել միկրոալիքային վառարանի մեջ, որպեսզի պանիրը փոքր-ինչ հալվի, ապա վրան կանաչի կտրատել ու մատուցել տաք վիճակում: