Ինչպես մաքրել մորթին

Օգտակար խորհուրդներ · Նառա · 2010-08-25
Ինչպես մաքրել մորթին

Բաղադրությունը

Անուշադրի սպիրտ,
կերակրի աղ,
ջուր,
բենզին,
կարտոֆիլի օսլա

Պատրաստման եղանակը

Մորթե իրերը անհրաժեշտ է ժամանակ առ ժամանակ թափ տալ և բաց օդում չորացնել: Խիստ կեղտոտված մորթե հագուստը մաքրելուց առաջ պետք է աստառը հանել և մաքրել առանձին: Քրտինքի և ճարպի կեղտաբծերը մաքրում են` անուշադրի սպիրտի (1 թգ.), կերակրի աղի (3 գդալ) և ջրի (0,5 լիտր ) խառնուրդով կամ անուշադրի սպիրտի և բնափոխված սպիրտի կիսախառնուրդով:
Ճարպ կեղտերը կարելի է մաքրել նա¢ բենզինում թրջած լաթով կամ խոզանակով:
Սպիտակ մորթին բենզինով մաքրելուց հետո վրան խնամքով կարտոֆիլի օսլա ցանել, որոշ ժամանակ հետո վրայից թափ տալ: Այնուհտեև մորթին սանրել` որոշակի ուղղություն տալու համարև: