Ինչպես խնամել կաշվե իրերը: Տեղադրող` Նառա | Ավելացման ամսաթիվ` 25 Aug 2010 Բաղադրությունը:

Գերչակի յուղ,
ձկան յուղ,
արևածաղկի ձեթ

Պատրաստման եղանակները:

Կաշվե իրերը, ինչպես նաև կաշվե կոշիկները պահպանելու համար անհրաժեշտ է դրանք ժամանակին մաքրել կեղտից և փոշուց: Եթե կաշվե իրերը թրջվել են, դրանք պետք է մաքրել չոր շորով, վառարանների մոտ չպետք է չորացնել, դրանից իրերը փչանում են: Չորացած, կոշտացած կաշվին խորհուրդ է տրվում քսել ճարպային տարբեր նյութեր` գերչակի յուղ, ձկան յուղ: Այդ նյութերը բարակ շերտով քսում են կաշվին այնպես, որ ճարպային բծեր չմնան:
Կաշվե կոշիկը պետք է մաքրել հանելուց անմիջապես հետո, մազելուց առաջ պետք է մաքրել կեղտը և փոշին: Կոշիկը պետք է մաքրել շաբաթական 2 անգամից ոչ պակաս: Գունավոր կաշվի համար օգտագործում են անգույն կրեմ:
Որպեսզի կոշիկը չճռա, պետք է կոշկատակին հալած յուղ քսել, լավ է քսել վուշի կամ արևածաղկի ձեթ:

Անվճար ռեցեպտը տրամադրել է Ռեցեպտներ | Բաղադրատոմսեր կայքը © 2017
http://www.recipes.am/: