1 բաժակ ալյուր,
4 հատ խնձոր,
1 բաժակ շաքարավազ,
4 ձու,
10 գր. աղ,
2 ճգ. թթվասեր,
1 թգ. վանիլին
Ձուն հարում են շաքարավազի հետ: Այնուհետև ավելացնում են թթվասերը, լցնում վանիլինը և վերջում ալյուրն ու աղը: Այս ամենը լավ խառնել:
Կլպել խնձորը, մանր կտրատել, ավելացնել վերը նշվածի վրա: Ջեռոցի տապակին քսել մի փոքր ձեթ, զանգվածը լցնել մեջը: Եփել ջեռոցում 200 աստիճանում 35-40 րոպե: