շամպինյոններ - 300гգ
մակարոններ - 100գ
գազար - 1հատ
կարագ - 2 ճգ
տավարի բուլյոն - 1լ
տավարի եփած միս - 300գ
կարտոֆիլ - 2հատ
թթվասեր - 4ճգ
աղ պղպեղ
Շամպինյոնները լվանալ, մակարոնները եփել աղաջրում, քամել: Գազարն ու շամպինյոնները խորանարդիկներով ու շերտիկներով կտրատել, նախորոք տաքացրած թավայի մեջ տապակել, ավելացնել միսը, խառնել, տապակել 2-3 ր:
Կաթսայի մեջ բուլյոնը եռացնել, լցնել խորանարդիկներով կտրատած կարտոֆիլը, եփել 5 ր:
Ավելացնել սունկն ու միսը, եփել ևս 10 ր, ավելացնել մակարոնը, տաքացնել: համեմել աղով ու պղպեղով: Մատուցել թթվասերի հետ: