Ձվածեղ զամբյուղիկներում

Մանկական · iLoveCooking · 2010-08-26
Ձվածեղ զամբյուղիկներում

Բաղադրությունը

3 ձու
1 ճգ պանիր պարմեզան տեսակի
3 հատ պատրաստի խմորե զամբյուղիկներ
մաղադանոս- մեկ ճյուղիկ
աղ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Ջեռոցը տաքացնել մինչև 180С. Պարմեզան պանիրն անցկացնել քերիչով:
Զամբյուղիկները դնել ջեռոցի թավայի վրա, զգուշորեն ամեն մեկի մեջ ձու լցնել, աղով համեմել:
Թողնել եփվի 10ր:
Այնուհետեև հանել, շարել ափսեի մեջ, ցանել պարմեզան պանիրն ու մաղադանոսի տերևներով զարդարել: