Սոուս ձկնեղենի համար

Սոուսներ · iLoveCooking · 2010-08-26
Սոուս ձկնեղենի համար

Բաղադրությունը

բուլղարական քաղցր պղպեղ - 200 գ
թարմ իմբիր- 1 թեյի գդալ
կիտրոն - 1 հատ
մեղր- 1 - 2 ճգ

Պատրաստման եղանակը

Բուլղարական քաղցր պղպեղը, ցանկալի է դեղին գույնի, մաքրել կորիզներից, քերիչով անցկացնել
Լվանալ կիտրոնը, կեղևով անցկացնել քերիչով, հանելով կորիզները:
թարմ իմբիրը մաքրել և ծեծելով մանրացնել:
Պղպեղը, իմբիրն ու կիիտրոնը խառնել, ավելացնել մեղր և լավ խառնել:
Մատուցել ձկնեղենի հետ: