Համեմունքներով սոուս: Տեղադրող` iLoveCooking | Ավելացման ամսաթիվ` 26 Aug 2010 Բաղադրությունը:

բուլղարական պղպեղ /կանաչ և կարմիր/- 1 կգ
գինու քացախ- 4 ճգ.
մեխակի սերմեր - 2 հատիկ
քունջութի յուղ - 6ճգ
սոխ - 700 գ
գիհու 2 հատապտուղ
մսի բուլյոն - 250 մլ
պեպեռոնի - 4 հատ
պիմենտ /Ջամայական մեխակի պղպեղ/ -3 սերմ
վարդագույն պղպեղ ըստ ճաշակի
սխտոր- 4 պճեղ

Պատրաստման եղանակները:

Բուլղարական պղպեղները և սոխը մաքրել, կտրտել, պեպեռոնին նույնպես մաքրել, կորիզներից ազատել, կտրտել:
Մանր կտրատել սխտորը:
Սոխը, սխտորը, պղպեղն ու պեպեռոնին քունջութի յուղի մեջ սոխեռած անել, համեմել մեխակի սերմերով, գիհու հատապտուղներով, քացախով, ավելացնել մսի բուլյոնը:
Ծածկել կափարիչը և եփել միջին կրակի վրա 1 ժամ: Ավելացնել ևս մեկ անգամ համեմունքներ:

Անվճար ռեցեպտը տրամադրել է Ռեցեպտներ | Բաղադրատոմսեր կայքը © 2017
http://www.recipes.am/: