Պիցցա Ընկերուհիներ: Տեղադրող` Սոնա | Ավելացման ամսաթիվ` 26 Aug 2010 Բաղադրությունը:

Խմոր
1 տուփ կաթնաշոռ (200գ),
1 տուփ կարագ, կամ մարգարին (250գ),
1 ձու ,
շաքարավազ 1 ճ.գ,
1թ.գ մարած սոդա,
2 բաժակ ալյուր.
Ձիթապտուղ

Պատրաստման եղանակները:

Հարել ձուն շաքարավազով, ավելացրած նախորոգ թուլացրած կարագը, կամ մարգարինը, հետո կաթնաշոռը և մարած սոդան. Թողնել 5 րոպե.
Ինչից հետո կամաց ավելացնել ալյուրը.
Բացել խմորը շրջանաձև 0.5 սմ հաստությաբ, փոքր շրջանակներով
1 սոխը կտրատել և մարինացնել քացախի մեջ, մոտ 30 րոպե
Խառնել 3Ճ.գ տոմատի մածուկ, կամ կետչուպ , 2 ճ.գ մայոնեզ.
150г ապխտած երշիկը կտրատել երկարությամբ կամ խորանարդիկներով,
թարմ պոմիդոր մաքրել կպեճից ր կտրատել շրջանակներով, և մանրացնել խաշած ձվերը,
Անցկացնել պանիրը քերիչով: Ձիթապտուղը շրջանաձև կտրատել:
խմորի վրա քսել մայոնեզով և տոմատով սոուսը, (մոտ. 1 ճ.գ ը մեկ շրջանակին), դրա վրա շարել մարինացված սոխը, երշիկը, պոմիդորները, ձուն: Ըստ ճաշակի աղել և պղպեղել:
Զարդարել ձիթապտուղով և քերած պանիրով
Եփել ջեռոցում 20 րոպե 180 աստճանով.
Կանաչին ըստ ճաշակի

Անվճար ռեցեպտը տրամադրել է Ռեցեպտներ | Բաղադրատոմսեր կայքը © 2017
http://www.recipes.am/: