Չիլի սոուս

Սոուսներ · iLoveCooking · 2010-08-26
Չիլի սոուս

Բաղադրությունը

80մլ օղու քացախ
20 գ մանանեխի հատիկներ
1հատ դափնու տերև
100գ սոխ
1 պղպեղ չիլի
3 ճգ արևածաղկի ձեթ
2 լոլիկ
2 ճգ աղ
100гգ կաթնաշոռ
1 պճեղ սխտոր

Պատրաստման եղանակը

Մաքրել սոխը, սխտորը, չիլի պղպեղը , մանր կտրատել: Նույն կերպ կտրատել նաև լոլիկը:
Տաքացնել ձեթը և սոխը 5 ր սոխեռած անել: Ավելացնել սխտորն ու չիլին, ևս 3 ր տապակել: Ավելացնել քացախը, շաքար, աղ և դափնու տերև, ծածկել և միջին կրակի վրա թողնել 20 ր, ապա հեռացնել դափնու տերևը, ավելացնել մանանեխի մանրացրած հատիկները, լոլիկի միջուկը, զգույշ խառնել և թողնել սառչի:
Կաթնաշոռը առանձին լավ խառնել որ ստացվի համասեռ զանգված, ապա զգուշությամբ ավելացնել սոուսին: