Բանջարեղենով ուտես

Նախուտեստներ · Սոնա · 2010-08-26
Բանջարեղենով ուտես

Բաղադրությունը

1 հատ դդմիկ,
2-3 հատ կարտոֆիլ,
3 հատ լոլիկ,
2 ճգ. ալյուր,
2 բաժակ կաթ,
2 ճգ. կարագ,
1 հատ ձու,
100 գր. քերած պանիր,
աղ:

Պատրաստման եղանակը

Լոլիկը, դդմիկը, կարտոֆիլը կլոր կտրատել և հերթականությամբ շարել տակդիրի մեջ:
Սոուսի պատրաստման համար ալյուրը կարագի հետ խառնել, ավելացնել կաթը և եփել մարմանդ կրակի վրա այնքան,, մինչև զանգվածը կխտանա: Երբ սոուսը պատրաստ կլինի, ավելացնել բանջարեղեների վրա, այնուհետև վրան շաղ տալ քերված պանիրը և եփել ջեռոցում 30 րոպե: