Թելի կծիկներ

Ճաշատեսակներ · Սոնա · 2010-08-26
Թելի կծիկներ

Բաղադրությունը

600 գ խոզի միս,
6 ծիրան,
125 գ շերտավոր խմոր առանց խմորիչի,
1 ձու,
1 ճ.գ. խնձորի քացախ,
աղ, պղպեղ ըստ ճաշակի:

Պատրաստման եղանակը

Խոզի միսը բաժանում ենք 6 հավասար մասի, ծեծում ենք, աղում և պղպեղում, ավելացնում ենք խնձորի քացախը, խառնում ենք և թողնում մոտ 30 րոպե.
Ծիրաններից առանձնացնում ենք կորիզները. և փաթաթում ենք ծիրանը մսի մեջ:
Խմորը գրտնակում ենք այնպես, որ կարողանանք երկարությամբ կտրատել:
Ստացված խմորե թելերով փաթաթում ենք միսը, տալով նրան կծիկի տեսք:
Կծիկների վրա հարած դեղնուց ենք քսում և եփում ենք ջեռոցում 180 աստիճան ջերմաստիճանում մոտ 45 րոպե:
Բարի ախորժակ