ՂԱՓԱՄԱ: Տեղադրող` Անուշ | Ավելացման ամսաթիվ` 27 Apr 2010 Բաղադրությունը:

1 միջին դդում,
1 բաժակ բրինձ,
1 բաժակ չրեր,
1 բաժակ ընկուզեղեն,
2 ճաշի գդալ յուղ,
դարչին, բահար, աղ:

Պատրաստման եղանակները:

Կտրել դդումի գլուխը,այնպես որ կափարիչ լինի իրեն:Ապա մաքրել դդումի միջուկը: Մանրացնել չրերն ու ընկուզեղենը և տաքացնել յուղի մեջ: Ավելացնել բրինձը, համեմել և լցոնել դդումը,այնքան որ կեսին հասնի: Լցնել ջուրը ծածկելով բրինձը: Ծածկել դդումի բերանը իր իսկ կափարիչով և եփել փռի մեջ մարմանդ կրակով, մինչև ջուրը ներծծվի և բրինձն ու դդումը եփված լինին:

Անվճար ռեցեպտը տրամադրել է Ռեցեպտներ | Բաղադրատոմսեր կայքը © 2017
http://www.recipes.am/: