Ծովախեցգետնով ապուր: Տեղադրող` Նառա | Ավելացման ամսաթիվ` 27 Aug 2010 Բաղադրությունը:


200 գր. ծովախեցգետին,
2 գազար,
150 գր. սիսեռ,
4 հատ կարտոֆիլ,
1,5 լ ջուր,
150 գր. կաղամբ,
1 թգ. շաքարավազ,
աղ,
3 ճգ. կտրատած մաղադանոս

Պատրաստման եղանակները:

Գազարը և կարտոֆիլը լվանալ, մաքրել և կտրատել խորանարդիկների ձևով: Ջուրը դնել կրակի վրա, երբ սկսի եռալ, ավելացնել շաքարավազը:
Այնուհետև ջրի մեջ լցնել սիսեռը, կտրատած կաղամբը, գազարն ու կարտոֆիլը, լցնել նաև աղը և եփել 10-15 րոպե` ժամանակ առ ժամանակ խառնելով:
Ծովախեցգետինը լվանալ և մաքրել: Եփել 10 րոպե: Ավելացնել վերը նշվածի վրա, վրան կտրատել մաղադանոս:

Անվճար ռեցեպտը տրամադրել է Ռեցեպտներ | Բաղադրատոմսեր կայքը © 2017
http://www.recipes.am/: