ՀԱՎՈՎ ՇԵՐՏԱՎՈՐ ԱՂՑԱՆ

Աղցաններ · Անետ · 2010-04-28
ՀԱՎՈՎ ՇԵՐՏԱՎՈՐ ԱՂՑԱՆ

Բաղադրությունը

1 հատ եփած հավ
100 գր պահածոյացված շամպինյոններ
2 հատ եփած ձու
4 հատ եփած գազար
3 հատ եփած կարտոֆիլ
50 գր պինդ պանիր
2 ճաշի գդալ ընկույզ
200 գր մայոնեզ

Պատրաստման եղանակը

Գազարը, պանիրը, ձուն և կարտոֆիլը առանձին-առանձին անցկացնել քերիչով: Հավի միսն առանձնացնել ոսկորներից ու մանր կտրատել: Սունկը շերտերով կտրատել: Ընկույզը մանրացնել: Աղցանը շերտերով դասավորել հետևյալ հերթականությամբ` կարտոֆիլը, ձուն, գազարը, պանիրը, հավն ու սունկը: Յուրաքանչյուր շերտը պատել մայոնեզով, աղցանի երեսին լցնել մանրած ընկույզը:

Աղցանը 3 ժամ թողնել սառնարանում, ապա հանել, վրան մանր կտրատած կանաչի լցնել ու մատուցել: