Աղցան Երջանկություն: Տեղադրող` Լուիզա | Ավելացման ամսաթիվ` 28 Apr 2010 Բաղադրությունը:

500 գր. հավի բուդ,
6 ձու,
70-80 գր ընկույզ,
100 գր. սև սալոր (առանց կորիզ),
2-3 սխտորի պճեղ,
աղ, ձեթ, մայոնեզ:

Պատրաստման եղանակները:

Հավի միսը եփել, թողնել, որ սառչի, այնուհետև ոչ շատ մանր կտրատել: Ձուն ծփել և տապակել կաթսայի մեջ երկու կողմից, այնուհետև սառչելուց հետո երկարավուն կտրատել: Մանր կտրատել նաև սև սալորը: Ընկույզը մանր կտրատել կամ բլենդերով մանրացնել: Այս ամենը խառնել իրար և համեմել աղով: Վերջում ավելացնել մանրացրած սխտորը և մայոնեզը:

Անվճար ռեցեպտը տրամադրել է Ռեցեպտներ | Բաղադրատոմսեր կայքը © 2017
http://www.recipes.am/: