Բուլղարական Խոհանոց: Տեղադրող` Սոնա | Ավելացման ամսաթիվ` 27 Aug 2010 Բաղադրությունը:

Խմորի համար`

800 գր ալյուր,
500 մլ կաթ,
1 հատ ձու,
20 գր. դրոժ,
50 գր. կարագ,
1 թգ. աղ,
1 թգ. շաքարավազ:

Միջուկի համար`

4 հատ ձու,
250 գր. բրինզ պանիր,
250 գր. սովորական քերած պանիր,
250 գր բեկոն երշիկ:

Պատրաստման եղանակները:

Դրոժը գցել գոլ կաթի մեջ, ավելացնել շաքարավազը և այդպես թողնել 15 րոպե: Այնուհետև ավելացնել մնացած բաղադրիչները, խմորը պետք է ստացվի ոչ շատ խիտ: Այնուհետև խմորը դնել կաթսայի մեջ, իսկ կաթսան փաթաթել կտորով որպեսզի տաք լինի և թողնել այդպես 1-1.5 ժամ:
Բրինզ պանիրը քերել քերիչով ավելացնել հարած ձվի վրա: Սովորական պանիրը նույնպես քերիչով անցկացնել, իսկ երշիկը մանր կտորների վերածել:
Երբ խմորը պատրաստ լինի բաժանել 9-10 մասերի, յուրաքանչյուրին աջարական խաչապուրու տեսք տալ և թողնել որպեսզի խմորը հանգստանա մի քանի րոպե: Այնուհետև խմորի մեջ ավելացնել միջուկը: Եփել ջեռոցում 180 աստիճան ջերմաստիճանում 20-25 րոպե:

Անվճար ռեցեպտը տրամադրել է Ռեցեպտներ | Բաղադրատոմսեր կայքը © 2017
http://www.recipes.am/: