Աջարական Խաչապուրի: Տեղադրող` Սոնա | Ավելացման ամսաթիվ` 27 Aug 2010 Բաղադրությունը:

Խմոր`

1 բաժակ կաթ,
2 հատ ձու,
ալյուր,
դրոժ,
շաքարավազ, աղ:

Միջուկ`

կարագ,
քերած պանիր,
ձու:

Պատրաստման եղանակները:

Խմորի համար կաթ տաքացնել վրան ավելացնել մնացած բաղադրիչները և պահել տաք տեղում այնքան, մինչև խմորը բարձրանա:

Երբ խմորը պատրաստ կլինի բաժանել մի քանի մասերի, յուրաքանչյուրը գրտնակել, վրան քերված կարագ ու պանիր դնել և դնել ջեռոցում, մինչև պանիրը կհալչի: Այնուհետև հանել ջեռոցից, ձուն ջարդել խմորի մեջ, համեմել աղով և դնել նորից ջեռոց: Եփել այնքան մինչև ձուն պատրաստ կլինի:

Անվճար ռեցեպտը տրամադրել է Ռեցեպտներ | Բաղադրատոմսեր կայքը © 2017
http://www.recipes.am/: