200 գր. մածուն կամ 500 գր. թան,
6 գր. ալյուր,
25 գր. գլուխ սոխ,
10 գր. յուղ,
45 գր. բրինձ կամ ձավար,
6 գր. դաղձ,
14 գր. յուղ,
աղ:
Ալյուրը հարել ձվի հետ: Մածունը լուծել ջրի հետ 1:1 հարաբերությամբ (խաշած բրնձի և ձավարի ջրով): Ձվով-ալյուրով խառնուրդին ավելացնել ջրով բացած մածուն և, անընդհատ խառնելով, եռացնել: Ավելացնել խաշած բրինձը` իր ջրով, սոխեռած, համեմ, դաղձ և եփել: Բրնձի փոխարեն կարելի է լցնել ձավար, իսկ մածունի փոխարեն` թարմ թան: