Բլինչիկ: Տեղադրող` Սոնա | Ավելացման ամսաթիվ` 27 Aug 2010 Բաղադրությունը:

3 մանդարին
4ooգր կաթ
250գր ալյուր
1/4գր աղ
3 ձու
20գր եգիպտացորենի ձեթ
40գր լիկյոր
80գր կարագ
50գր շաքարարավազ

Պատրաստման եղանակները:

1. Մանր քերիչի օգնությամբ երկու մանդարինի կեղևը անցկացնել քերիչով:
2. Երեք մանդարինից հյութը քամել:
3.Առանձին հարել 3 ձու, 250գր ալյուր,1/4թ.գդ աղ և 400գր կաթ:
4.Ստացված զանգվածի վրա ավելացնել մանդարինի հյութը, 20գր եցիպտացորենի ձեթ, 20գր լիկյոր և թողնել մեկ ժամ:
5.Թավան տաքացնել, ձեթով պատել և տապակել բարակ բլինչիկները 2 կողմից:
6.Արգանակի համար-հալեցնել 80գր կարագ, խառնել մնացած հյութը, լիկյորը, քերիչով անցկացվաց կեղևները, շաքարավազը:Քսել բլինչիկի երեսին ,ծալել 4 տակ: Տաքացնել թավայի մեջ և տաք վիճակում մատուցել:

Անվճար ռեցեպտը տրամադրել է Ռեցեպտներ | Բաղադրատոմսեր կայքը © 2017
http://www.recipes.am/: