3 հատ բանան,
100 գր. շոկոլադ,
150 գր ընկույզ, կամ ցանկացած այլ տեսակի ընդեղեն:
Ընկույզը մանրացնել ձեռքով կամ բլենդերով: Շոկոլադը առանձնացնել, դնել կաթսայի մեջ, այդ կաթսան էլ դնել տաք ջրով լի կաթսայի մեջ, որպեսզի շոկոլադը հալչի: Ընկույզը խառնել շոկոլադի հետ: Այնուհետև մաքրել բանանը, բաժանել երկու մասի (երկարությամբ) և յուրաքանչյուրը բաժանել երեք կտորի: Գդալի օգնությամբ դուրս հանել բանանի միջուկը, որտեղ և ավելացնել ընկույզից և շոկոլադից պատրաստված միջուկը: Վերջում բանաները պատել մանրացված ընկույզով: