Դդումը շագանակի հետ: Տեղադրող` Սոնա | Ավելացման ամսաթիվ` 27 Aug 2010 Բաղադրությունը:

600 գր դդում,
12 խաշած շագանակ
0,25 լ կաթ
2 ճ.գ եգիպտացորենի ալյուր
2 ձու
2 ճ.գ քերած պարմեզան
2 ճ.գ մանրցրած նուշ
25գ կարագ
0,25 թ.գ կարիցա
աղ:

Պատրաստման եղանակները:

Տաքացրեք ջեռոցը 180 աստճանի: Կաթսայի մեջ եռացրեք կաթը լցրեք աղը և կարիցան: Դդումը կտրատեք խորանարդիկներով և եփեք կաթի մեջ 15-20 րոպե, ինչից հետո հարեք մինչև դառնա զանգվածը միասեռ: Ավելացրեք ալյուրը, եփեք և խառնեք մինչև խտանալը: Վերցրեք կրակից, ավելացրեք ձուն և լավ խառնեք:
Վերցրեք ջերմադիմացկուն խորունկ տարրան, հատակը պատեք կարագով, լցրեք խառնուրդը 2-3 սմ խորությամբ, լցրեք նուշը, նախորոք խաշած շագանակը խառնուրդի մնացած մասը: Հում մասսայի մեջ կարող եք կարագի կտորներ գցել:
Եփեք ջեռոցում մոտ 20 րոպե: Հանեք և անմիջապես մատուցեք:
Բարի ախորժակ

Անվճար ռեցեպտը տրամադրել է Ռեցեպտներ | Բաղադրատոմսեր կայքը © 2017
http://www.recipes.am/: