250գ կեքս
200 գ պահածոյացված բալ
40մմլ. սառեցված սերուցք
100 գ առախիս
0,5 թ.գ նուշի յուղ
50 գ շաքարավազ
Կեքսը կտրատեք խորանարդիկներով, և տեղադրեք 6 բաժակների մեջ: Վրան լցրեք պահածոյացված բալի օշարակը, բալի հատիկները և դրեք սառնարան: Սերուցքը լցրեք սառը ամանի մեջ և հարեք նուշի յուղի հետ, ընթացքում ավելացնելով շաքարավազը: Ավելացրեք առախիսի 3/4 բաժինը և խառնեք:
Լցրեք սերուցքը բաժակների մեջ, իսկ մնացած առախիսով զարդարեք դեսերտը:
Բարի ախորժակ...