Ոչխարի մսով խաշլամա

Հայկական · Սոնա · 2010-04-28
Ոչխարի մսով խաշլամա

Բաղադրությունը

1 կգ ոչխարի միս,
400 գր. թարմ լոլիկ,
200 գր. կանաչ պղպեղ,
150 գր. գլուխ սոխ,
50 գր. խառը կանաչի,
աղ, սև պղպեղ:

Պատրաստման եղանակը

Ոչխարի միսը կտրել մանր կտորներով, ոկորները հեռացնել, լվանալ, դնել կաթսայի մեւ, հերթով շարել բանջարեղենի կտորներ (թարմ լոլիկ, կանաչ պղպեղ, մանր կտրատած գլուխ սոխ), յուրաքանչյուր շարքում սև պղպեղ և աղ ցանել: Վրան սառը ջուր լցնել (1 կգ մսին` 200 գ.), փակել կաթսան կափարիչով և եփել թույլ կրակի վրա: Մատուցել մանր կտրատած մաղադանոսով: