8 ձու,
400 գ ժելե,
եգիպտացորեն,
լոլիկ,
երշիկ:
Ձվի բութ մասից մոտ 1 սմ կտրվածք անել, դատարկել սպիտակուցը և դեղնուցը, լվանալ կեղևը սառը ջրով:
Պատրաստել ժելեն այնպես, ինչպես գրված է պատրաստման եղանակի մեջ:
Խորանարդիկներով կտրատել երշիկը, լոլիկը և եգիպտացորենը: Այնուհետև այս ամենը լցնել ժելեյի մեջ, քանի ժելեն չի խտացել: Խառնել և լցնել ձվի կեղևների մեջ: Թողնել, որ ժելեն խտանա: Խտանալուց հետո կեղևազատեք և զարդարեք հազարաթերթիկներով:
Բարի ախորժակ