* 400 գր պատրաստի շերտավոր խմոր
* 1 բաժակ մանր կտրատած ընկույզ
* 1 բաժակ մանր կտրատած նուշ
* 50 գր շաքարի փոշի
* 0,5 թեյի գդալ դարչին
* 50 գր կարագ
* 200 գր շաքարավազ
* 3 թեյի գդալ կիտրոնի հյութ
* սովորական ջուր
Ջեռոցը տաքացնել մինչեվ 180 աստիճան, ձեվաթավան պատել կարագով:
Լայն տարայում խառնել ընկույզը, նուշը, շաքարի փոշին եվ դարչինը:
Խմորը գրտնակով բացել 45X37,5 սմ չափերով, կտրատել 18 մասի՝ 12,5X7,5 չափով: Յուրաքանչյուր կտորի վրա ընկույզով պատրաստված լցոնից 1 թեյի գդալ լցնել, ռուլետանման փաթաթել եվ դասավորել ձեվաթավայի վրա:
Փոքրիկ կաթսայում կարագը հալեցնել, լցնել ռուլետների վրա եվ թխել ջեռոցում 25-30 րոպե: Երբ թխուկները վարդագունեն, դրանք ջեռոցից հանել եվ հովացնել մոտ 15
րոպե:
Կաթսայի մեջ լցնել 1,2 բաժակ ջուր, մեջը ավելացնել կիտրոնի հյութը եվ շաքարավազը, խառնել, տաքացնել թույլ կրակի վրա այնքան, մինչեվ շաքարավազը լրիվ լուծվի, ապա եռացնել մոտ 5 րոպե, մինչեվ սիրոպը թանձրանա:
Արդեն թխված ռուլետների վրա լցնել քաղցր սիրոպը եվ մատուցել: