5 ճ գ սպիտակ գինի
3 հատ դեղնուց,
2 հատ սոխ
150 գ կարագ
աղ սև պղպեղ ըստ ճաշակի
1 ճ գ քացախ
1/2 կապ թարխուն
Սոխը մաքրել, կտրտել մանր քառակուսիներով: Կանաչեղենը լվանալ և մանր մանր կտրատել: Կաթսայիկի մեջ խառնել գինին քացախի, սոխի և կանաչեղենի հետ, եռացնել այնքան մինչև մնա 2 ճգ հեղուկ: Անցկացնել մանր մաղով:
Տաքացնել կարագը, դեղնուցները հարել բուսական թուրմի հետ ջրային բաղնիքի վրա մինչև փրփրելը,մ աստիճանաբար ավելացնել կարագը` անընդմեջ խառնելով:
Համեմել աղ պղպեղով և անմիջապես մատուցել: