Հոլանդական սոուս

Սոուսներ · iLoveCooking · 2010-08-28
Հոլանդական սոուս

Բաղադրությունը

3 դեղնուց
2 ճ գ թթվասեր
1 ճ գ կաթնաշոռ
1 ճ գ կիտրոնի հյութ
250 гգ կարագ
աղ պղպեղ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Կարագը հալեցնել, դեղնուցները հարել քիչ քանակությամբ աղի հետ ջրային բաղնիքի վրա մինչև փրփրելը, դանդաղ ավելացնել հալած կարագը, թթվասերն ու կաթնաշոռը:
Լավ խառնել մինչև ստացվի համասեռ զանգված:
Ավելացնել կիտրոնի հյութը, պղպեղ:
Հոլանդական սոուսը մատուցում են անմիջապես, քանի որ այն չի կարելի պահել տաք տեղ: