Թարխունով մայոնեզ աղցանի համար

Սոուսներ · iLoveCooking · 2010-08-28
Թարխունով մայոնեզ աղցանի համար

Բաղադրությունը

3 դեղնուց
1 ճ գ կապարի թուփ
3 մարինացված վարունգ
500 մլ ձիթապտղի յուղ
1/2 թ գ աղ
1 ճգ քացախ
սև պղպեղ ըստ ճաշակի
1 կապ թարխուն

Պատրաստման եղանակը

Դեղնուցները խառնել աղի և պղպեղի հետ, հարել մինչև փրփրելը, դանդաղ ավելացնել քացախ անընդհատ խառնելով: կաթիլներով ավելացնել ձեթը անընդհատ խառնելով: Ստացվում է նախնական մայոնեզը:
Կապարի տերևները և մարինացված վարունգը, թարխունը մանր կտրատել, խառնել իրար: Սրան ավելացնել ստացված մայոնեզը: Դնել սառնարանում, մատուցել սառը: