Ծովային Խեցի: Տեղադրող` iLoveCooking | Ավելացման ամսաթիվ` 28 Aug 2010 Բաղադրությունը:

5 կլոր հացի կտորներ
2 ձու
100 գ խաշած ծովախեցգետիններ
50 գ կարմիր խավիար
աղ ձեթ մայոնեզ
5 լորի ձու զարդարման համար

Պատրաստման եղանակները:

Կլոր հացի կտորները դանակով կիսել բայց ոչ մինչև վերջ: Ներքևի մասից հանել միջուկը, խորանարդիկներով կտրատել, ձեթով տապակել մինչև ոսկեգույն երանգ ստանալը:
Ծովախեցգետինները մանր կտրատել, ձուն խաշել և անցկացնել քերիչով, ավելացնել կարմիր խավիարը: Այս ամբողջն ավելացնել սուխարիներին, խառնել, ավելացնել մայոնեզ, աղ անել:
Հացի կտորները լցնել ստացված սալաթով: Որպեսզի չփակվի, կարելի է ատամի փայտիկ դնել:
Վերջում դնել փոքրիկ խաշած լորի ձուն` որպես մարգարիտ:

Անվճար ռեցեպտը տրամադրել է Ռեցեպտներ | Բաղադրատոմսեր կայքը © 2017
http://www.recipes.am/: