Տաք բուտերբրոտներ

Սենդվիչներ · iLoveCooking · 2010-08-28
Տաք բուտերբրոտներ

Բաղադրությունը

6 կտոր երշիկ կամ խոզապուխտ կամ ապխտած ցանկացած միս
12 կտոր հաց
150 գ լոլիկ
6 հավի ձու
աղ պղպեղ

Պատրաստման եղանակը

Լոլիկները կլոր կլոր շերտերով կտրատել:
6 հացի կտորներից առանձնացնել միջուկները:
Մնացած 6 կտոր հացերը դնել հատուկ թավայի մեջ /ջեռոցային/, վրան դնել երշիկի կամ խոզապուխտի կտորները, ապա միջուկն հանած հացի կտորները: Փոսիկների մեջ դնել լոլիկը, ջարդել մեկ ձու:
Աղ պղպեղ անել, դնել ջեռոցը 180 աստիճան 25 ր: