Կաթնաշոռից ոզնիներ: Տեղադրող` iLoveCooking | Ավելացման ամսաթիվ` 28 Aug 2010 Բաղադրությունը:

800 գ կաթնաշոռ
4 ճ գ սերուցք
100 գ ընկույզ
3-4 պճեղ սխտոր
4 սամիթի ճյուղիկներ
1 փունջ կանաչ սոխ
խոշոր սև պղպեղ
աղ

Պատրաստման եղանակները:

1. Ընկույզները մանրացնել, մանրացնել նաև սխտորը և սամիթը: Կանաչ սոխը 2 -3,5 սմ երկարությամբ կտրել:
2. Կաթնաշոռը, սերուցքը, ընկույզը, սխտորն ու սամիթը խառնել իրար հետ, բաժանել 10 գնդիկների: Ամեն գնդիկի մի կողմը փոքր ինչ երկարավուն տեսք տալ: Այդ մասում պղպեղի հատիկ դնել /որպես ոզնու քթիկ/: Երկու հատիկներով էլ աչքեր դնել: Խառը հերթականությամբ գնդիկների մեջ խրել սոխերը որպես փշեր:

Անվճար ռեցեպտը տրամադրել է Ռեցեպտներ | Բաղադրատոմսեր կայքը © 2017
http://www.recipes.am/: