Հավի կրծքամսով և անանասով աղցան

Աղցաններ · iLoveCooking · 2010-08-28
Հավի կրծքամսով և անանասով աղցան

Բաղադրությունը

500 գր. հավի կրծքամիս,
500 գր. սունկ (շամպինիոն),
250 գր. բրինձ,
500 գր. պահածոյացված անանաս

Պատրաստման եղանակը

Հավը, սունկը և անանասը կտրատել ոչ մեծ չափսերով, քառակուսիաձև, իսկ այդ ընթացքում եփել բրինձը, այնուհետև արևածաղկի ձեթով տապակել հավը և սունկը, հետո հավը լցնել խորը ամանի մեջ բրինձի հետ միասին և լավ խառնել, ավելացնել սունկը և անանասը, խառնել, թողնել տապակվի մի քանի րոպե: