Հայկական վերմիշել

Հայկական · iLoveCooking · 2010-08-28
Հայկական վերմիշել

Բաղադրությունը

Վերմիշել,
ձեթ,
աղ

Պատրաստման եղանակը

Վերմիշելը տապակել մինչև ստացվի դարչնագույն, այդ ընթացքում ջուրը դնել կրակին, աղ լցնել և թողնել մինչև եռալը: Այնուհետև վերմիշելը լցնել ջրի մեջ և եփել մինչև պատրաստ լինելը: Կարևոր է ջրի չափի ճիշտ ընտրությունը, այն պետք է վերմիշելը ծածկի մեկ մատ հաստությամբ: Այնուհետև ընթացքում խառնել, որպեսզի չկպչի, անջատելուց հետո թողնել մնա 10 րոպե: